Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների`տեւական ժամանակ է, ինչ Երեւան-Մոսկվա չվերթների ավիատոմսերի գները կտրուկ բարձրացել են: Ըստ որոշ տեղեկությունների` պատճառը Վերին Լարսի անցակետի փակվելն է: Ռուսական ավիաընկերությունները, առիթից օգտվելով, զգալի բարձրացրել են ավիատոմսերի գները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մի շարք քաղաքացիներ դժգոհել են, որ այս օրերին ստիպված են եղել Երեւան-Մոսկվա ուղղությամբ ավիատոմսը ձեռք բերել ավելի քան 150 հազար դրամով: Իսկ մինչ այդ այն 80-100 հազար դրամ էր: Բացի այս, քաղաքացիներ են եղել, ովքեր այս օրերին անգամ 200 հազար դրամով են դեպի Մոսկվա ավիատոմս գնել: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ ռուսական ավիաընկերությունները գերիշխում են ՀՀ երկնքում` թելադրելով իրենց գնային քաղաքականությունը: