Էջմիածնի համայնքապետարանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի` 2018թ օգոստոսի 1-ի կարգադրությունը` պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանը: Փաստորեն, նախկին քաղաքապետի թիմակիցները փորձում են դատական ճանապարհով խոչընդոտներ ստեղծել նոր քաղաքապետի դեմ. ի վերջո, ՔԿԱԳՎ-ում պատահական մարդիկ ղեկավար չեն դառնում: Ու հիմա հետաքրքիր են Արմինե Խուդոյանին պաշտոնանկ անելու հիմքերը: Ի վերջո, նախկին իշխանությունների ներկայացուցիչների գործունեությունը ստուգելիս միշտ կարելի է հանդիպել լրջագույն խախտումների: