Եթե ձեր սիրելի վերնաշապիկի վրա քրտինքի պատճառով դեղին հետքեր են հայտնվել, մի շտապեք դեն նետել այն: Այս միջոցով մենք կարող ենք ազատվել նույնիսկ ամենաանհնարին թվացող հետքերից: Այդ խառնուրդի պատրաստման պարագաները յուրաքանչյուր կին ունի խոհանոցում, ուղղակի պետք է հետևել կանոններին և քեզ մոտ ամեն ինչ կստացվի:
Ինչպես մաքրել հագուստի դեղին հետքերը
Բաղադրիչներ`
1 թեյի գդալ ափսե լվանալու հեղուկ
3-4 թեյի գդալ ջրածնի գերօքսիդ («պերեկիս»)
2 ճաշի գդալ սոդա
Այս բաղադրիչները խառնեք, ապա լցրեք կեղտոտված մասի վրա: Կմնա միայն զարմանալ, թե որքան արագորեն կմաքրվեն դեղին հետքերը: