Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը խոսել է առաջնության խաղերն ԱՄՆ-ում և Կանադայում անցկացնելու որոշման մասին.
«Հստակ կարող եմ ասել, որ Նյու-Յորքում Կլասիկո չենք անցկացնի: Տրամաբանորեն դա կենսունակ տարբերակ չէ: Ընդհանուր առմամբ «Relevant»-ի հետ համագործակցությունը պետք է շատ հաջող ստացվի: Վերջին 4 տարիների ընթացքում մենք Լա լիգայի հեռարձակման արժեքները մեծացրել ենք միջազգային շուկայում:Հույս ունենք՝ առաջիկա 4 տարիներին ևս 8-9% աճ կգրանցվի: Սակայն հարցը միայն դա չէ: Իսպանական թիմերին ավելի շատ հովանավորներ են հարկավոր: Հիմա այդ տեսանկյունից առաջընթաց են գրանցում միայն «Ռեալը» և «Բարսելոնան»: «Աթլետիկոն» ջանքեր է գործադրում, բայց պետք է այնպես անել, որ շատ հովանավորներ ունենան նաև «Վալենսիան», «Վիլյառեալը» կամ «Ուեսկան»»,- Տեբասի խոսքը մեջբերել է «El Mundo Deportivo»-ն:
Հիշեցնենք, որ Լա Լիգան պայմանագիր է կնքել «Relevant» բազմազգ կազմակերպության հետ, և 15 տարի շարունակ Իսպանիայի առաջնության որոշ հանդիպումներ կանցկացվեն ԱՄՆ-ի ու Կանադայի տարածքում: