«Պիտուլին» պաշտոնանկ արեցին. ով է Բագրատաշենի մաքսակետի նոր պետը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է, ինչ փոխվել է Բագրատաշենի մաքսակետի պետը: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` Բագրատաշենի մաքսակետի նոր պետը Իջեւան քաղաքի բնակիչ Արտյոմ Էդիկի Հարությունյանն է, ով այդ մաքսակետում աշխատանքի փորձ ունի եւ ընդհանուր առմամբ որպես դրական անձնավորություն է ընդունվում:

Ա. Հարությունյանն այդ պաշտոնում փոխարինեց «Պիտուլ» մականունով Արթուր Գասպարյանին, ով 2017թ. հուլիսի 31-ին, լինելով Բագրատաշենի մաքսակետի զննման բաժնի պետը, սկանդալային պատմության մեջ էր հայտնվել. նա սեռական հայհոյանքներ է տվել, ծեծի ենթարկել Նոյեմբերյան քաղաքի բնակչին: Արթուր Գասպարյանը հայտնի էր քաղաքացիների նկատմամբ իր կոպիտ վերաբերմունքով»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս