
Օգոստոսի 24-ին, ժամը 04:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում (3-րդ ոլորան) ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր սահելով՝ գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Դիլիջան հատվածի 90-րդ կմ-ին «Honda Acord» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ.,1962թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր գլորվել ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և այն բերել ճանապարհի երթևեկելի հատված: