
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների եւ իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ:
Նախագահն ընդգծել է, որ Հաթերքն ունի զարգացման մեծ ներուժ, եւ նրա շենացումը հանդիսանում է Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարեւոր ուղղություններից մեկը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: