Հովիկ Աբրահամյանի դստերը դատի են տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը` Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի` 2018 թվականի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք` ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել:

Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններից. «Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք. առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է»,- ասաց նա: Ինչով կավարտվի այս դատական քաշքշուկը, սպասենք զարգացումներին: Հավելենք, որ այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը:




Լրահոս