
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի X հենակետում 2017թ. հունիսից մինչ օրս անձնակազմի կերակրի պատրաստման համար հենակետի Վ.Ք.-ն պահեստից յուրաքանչյուր օր դուրս է գրվել X լիտր դիզվառելիք, մինչդեռ կերակուրը պատրաստվել է այլ եղանակով:
ՊՆ ռազմական ոստիկանությունից հայտնում են, որ վերը նշված ժամանակահատվածում կեղծ փաստաթղթերով դուրս է գրվել եւ յուրացվել 1.640 լիտր դիզվառելիք:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: