Անգելա Մերկելն այցելեց Թումո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Թումո Երևան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը՝ Գերմանիայի խորհրդարանական և բիզնես պատվիրակությունների ուղեկցությամբ։ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը կանցլերին ներկայացրեց արտադպրոցական կրթության Թումոյի նորարարական ծրագիրը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը և ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Շրջայցի ընթացքում կանցլերն ու պատվիրակության անդամները ծանոթացան Թումոյի կրթական ծրագրին։ Մերկելը հանդիպեց ուսանողների, ովքեր մասնակցում են զանազան դասընթացների Թումոյի կրթական ոլորտներում, ինչպես խաղերի ստեղծումն ու անիմացիան, ինչից հետո ծանոթացավ ուսանողների նախագծերի ռոբոտաշինության, ծրագրավորման, դիզայնի և այլ ոլորտներում։ Պատվիրակությունը նաև այցելեց Թումոյի անիմացիոն ստարտափ Yelling Animation Studio-ն:

Շրջայցով տպավորված Մերկելը նշեց. «Ես դրականորեն ցնցված եմ: Թումոն միայն Հայաստանի համար չէ: Այն միջազգային է: Այն փիլիսոփայություն է»: Գերմանիայի կանցլերն ու Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը քննարկեցին իրենց տեսլականները կրթության վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձան Թումոյի բացառիկ կրթական մոդելին ու Փարիզի, Բեյրութի և Տիրանայի գալիք կենտրոններին:




Լրահոս