Գերմանիան ամեն ինչ կանի ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման հարցում առաջընթացի համար. Մերկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիան իրենից կախված ամեն ինչ կանի Հայաստանի համար Եվրոպական Միության  վիզաների ազատականացման հարցում առաջընթաց ունենալու հարցում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նշեց  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Դուք գիտեք, որ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ԵՄ-ի հետ ունեն նաև Ասոցացման համաձայնագիր, արդեն վիզաների ազատականացում իրականացվել է: Այդ հարցը  սերտորեն առնչվում է նաև միգրացիոն քաղաքականության հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հարցում առաջընթաց կլինի», – նշեց Մերկելը:

Նա նաև անդրադարձել է Արցախի հարցին: «Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, մենք խոսել ենք այն մասին, որ կարևոր է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը լավ մթնոլորտում, այդ հարցում Գերմանիան կաջակցի Հայաստանին»,- ասաց Մերկելը:




Լրահոս