ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Շատերը մայրաքաղաքի երթուղայիններն անվանում են «մահվան գազելներ»: Ու հիմա երթուղայինի վրա նման գրությունն ավելի է սրում վախի զգացողությունը:

 

 

ՀԱՐՑ. Աշխատանքային գրքույկս կորցրել եմ: Խնդրում եմ` ասեք` ի՞նչ պետք է անեմ, որպեսզի կարողանամ վերականգնել այն:

Գրիգոր Գեւորգյան (64 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 89-րդ հոդվածով սահմանված` աշխատանքային պայմանագիր կնքելու համար աշխատանքային գրքույկ պահանջելու գործատուի պարտավորության մասին դրույթը ուժը կորցրած է ճանաչվել 2017թ. հունվարի 1-ից: Եթե աշխատանքային գրքույկն անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակելու նպատակով աշխատանքային ստաժը հաշվարկելու համար, ապա «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ:

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ` ասեք` ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ վկայականի կրկնօրինակ ձեռք բերելու համար:

Ալբերտ Հունանյան (40 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու մասին դիմումի հետ միասին դիմումատուն ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը: Եթե վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու խնդրանքով ՔԿԱԳ տարածքային մարմին է դիմել լիազորված անձը, ապա նա վերը նշված փաստաթղթերից բացի ՔԿԱԳ տարածքային բաժին պետք է ներկայացնի նաեւ դիմումատուի անունից հանդես գալու վերաբերյալ նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիրը, ինչպես նաեւ լիազորողի անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվում հետեւյալ փաստաթղթերը. դիմում-հայտարարություն, հայցողի (եթե անձամբ է դիմել) անձը հաստատող փաստաթուղթ, հայցողի բնակության ՔԿԱԳ տարածքային բաժնից տրված տեղեկանք ամուսնության ակտի բացակայության մասին, իսկ եթե նախկինում ամուսնացած է եղել, ապա նաեւ ամուսնության դադարման փաստը հավաստող փաստաթղթի պատճենը, լիազորված անձի կողմից դիմում ներկայացնելու դեպքում նոտարի կամ նոտարական գործողություններ կատարելու իրավասություն ունեցող անձի կողմից վավերացված լիազորագիրը եւ լիազորվածի անձը հաստատող փաստաթուղթ:
Եթե ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար դիմումը ներկայացրել է դիմողի ծնողը, ապա նա ներկայացնում է նաեւ`
– դիմում-հայտարարություն.
– իր անձը հաստատող փաստաթուղթը.
– հայցողի անձը հաստատող փաստաթղթի, ծննդյան վկայականի պատճենները:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է ՀՀ-ում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց ՀՀ տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար:




Լրահոս