Նանսենի փողոցում 2 հասատաբուն ծառ է հատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, օգոստոսի 21-ին համայնքային ոստիկաները շրջագայության ժամանակ ոստիկանները նկատել էին, որ Նանսենի փողոցի շենքերից մեկի բակում հաստաբուն երկու ծառ է կտրված: Կոճղերը լուսանկարելուց ու չափագրելուց հետո կազմվել էր համպատասխան արձանագրություն:

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները պարզեցին, որ նշված ծառերը օգոստոսի 19-ին կտրել է Նանսենի փողոցի նույն շենքի բնակիչ Ռազմիկ Թորոսյանը: Բացատրական աշխատանքների արդյունքում Թորոսյանը ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս