Անիի գյուղապետը հրաժարական կտա՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարը չի պատրաստում հրաժարական տալ: «Արմենպրեսսի» փոխանցմամբ` ի պատասխան իր դեմ հնչեցրած բողոքների ու մեղադրանքների, լրագրողների հետ հանդիպման ժամանակ համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը հստակ հայտարարեց՝ չի պատրաստվում հրաժարական տալ: «Այդ հարցն օրակարգում չկա: Այս բողոքը քաղաքական պահանջ չի պարունակում, այլ անձնական շահից դրդված է՝ ենթատեքստն աթոռն է:

Նրանց բոլորին մի տեղ բերել է աթոռին տիրելու գաղափարախոսությունը»,-նշեց համայնքի ղեկավարը՝ իրեն դեմ ուղղված գործողությունները ամբոխավարություն կոչելով ու չընդունելով իր հասցեին հնչած ոչ մի մեղադրանք: «Ես չունեմ համայնքից ձեռք բերված ոչ մի բան, ոչ մի սեփականություն, եթե ունեմ՝ ապա դա համայնքին չի պատկանել»,- նշեց համայնքապետը՝ փաստելով, որ իր կողմնակիցներն ավելի շատ են, իսկ ինքը ընտրվել է արդարության սկզբունքով: «5 անգամ եմ վերընտրվել, դրանցից 4-ը ` որպես Մարալիկի քաղաքապետ, իսկ վերջինը՝ Անի խոշորացված համայնքի ղեկավար:




Լրահոս