Արտակ Բեգլարյանը ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ: Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է Բեգլարյանը:

«Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,- գրել է Բեգլարյանը:




Լրահոս