Ինչպես ազատվել գլխացավից մեղրի օգնությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեղրով պատրաստված ժողովրդական միջոցները հանդիսանում են գլխացավից ազատվելու հիանալի միջոցներ:

Սակայն դա վերաբերվում է այն դեպքերին, երբ այդ խնդիրները չեն հանդիսանում կյանքի համար վտանգավոր վիճակի հետևանք կամ չեն պահանջում բժշկական միջամտություն:

Եթե գլխացավերը կրում են քրոնիկ բնույթ, ապա սնունդ ընդունելուց առաջ կարող եք օգտագործել մի քանի թեյի գդալ մեղր:

1. Գլխացավերից ազատվելու համար շատ օգտակար է օրվա ընթացքում ընդունել բռնչիով (калиной) ու մեղրով խարնուրդ (ոչ ավել քան 4 անգամ, մեկական ճաշի գդալից): Նման բուժման մաքսիմալ արդյունքն արտահայտվում է 3-ից 4 շաբաթ անց:

2. Սուր գլխացավերի դեպքում կարող եք կտտկենու (бузины) ծաղիկների թուրմի մեջ ավելացնել մեղր ու խմել: Պատրաստման համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ չոր հումքը խառնել 250 մլ եռացած ջրի հետ, խմել ուտելուց առաջ բաժակի ¼ չափով:

3. Գլխացավերի դեպքում կարող եք պատրաստել նաև բուժիչ կոկտեյլ, որի համար անհրաժեշտ է  չոր կարմիր գինի, մեղր (2 բաժին) ու հալվեի հյութ (1 բաժին): Այս միջոցը խորհուրդ է տրվում օրական 3 անգամ  ընդունել քիչ չափաքանակով (1 թեյի գդալ):

4. Միգրենի դեպքում սննդի մեջ ավելացրեք մեղր ու խնձորի քացախ (1 ճաշի գդալ):Այդ բաղադրիչները առավել արդյւնավետ կլինեն, եթե դրանք լուծեք 1 բաժակ եռացած ջրի մեջ:

Մեղրը շատ օգտակար է նաև որպես պրոֆիլակտիկ միջոց հատկապես դեպի ուղեղ արյան շրջանառության խանգարման դեպքերում, քանի որ գլխի հատվածի ցավերը հաճախակի հանդիսանում են նաև  կաթվածի նախանշան: Այս բուժիչ մթերքի մի փոքր քանակությունը կարող է կանխել այդ վտանգավոր հիվանդության առաջացումը: Հասուն մարդուն մեղրի ընդունման ամենօրյա չափաքանակը կազմում է 100 գրամ, որն անհրաժեշտ է օգտագործել 3 ընդունումով:




Լրահոս