Օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար):
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք և ծառեր:
Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող զինվորական և 26 բնապահպան:
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են 20 հա խոտածածկ տարածք և մոտ 120 ծառ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Աշխատանքները ավարտվել են ժամը 20:08-ին: Սահմանվել է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: