Օգոստոսի 25-ին, ժամը 18:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան գոտու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 5-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի (վարորդը՝ Ս. Հ., ծնված 1984թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվելով՝ հայտնվել ձորակում. վարորդը և ուղևորն արգելափակվել են ավտոմեքենայի մեջ:
Փրկարարները Ս. Հ.-ին և ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: