
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ օգոստոսի 26-ին ԱՀ պաշտպանության նախարարությունում քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, Արցախի եւ Հայաստանի ռազմական փոխգործակցության եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, ԱՀ պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: