Երեւան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհը դեռեւս չի մարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, ժամը 08:50-ի դրությամբ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը: Դեպքի վայրում են գտնվում 20 փրկարար ծառայող և անտառտնտեսության 5 աշխատակից:  Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին, ժամը 14:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից դեպի Հեր-Հեր գյուղ տանող ավտոճանապարհի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի, մարզային փրկարարական վարչության և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը (21 հրշեջ-փրկարար): Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 143-րդ կմ-ի մոտակայքում. այրվում են բուսածածկ տարածք և ծառեր: Հրդեհաշիջմանը մասնակցել են 20 ոստիկան, N զորամասի 33 զինծառայող զինվորական և 26 բնապահպան: Ըստ նախնական տվյալների՝ այրվում են 20 հա խոտածածկ տարածք և մոտ 120 ծառ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Աշխատանքներն ավարտվել են ժամը 20:08-ին: Սահմանվել է հերթապահություն:




Լրահոս