72 տարեկան հասակում մահացել է «Արարատ-73»-ի դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: Լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, ինչ ծանր հիվանդությամբ էր տառապում:
Ալյոշա Աբրահամյանը սպորտի վարպետ էր: 1966 թվականից ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայում հանդես է եկել Երեւանի «Արարատ»-ի կազմում: 1971 թվականին եղել է ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 թվականին` երկրի գավաթակիր եւ ԽՍՀՄ առաջնության ոսկե մեդալակիր: 1975թ. ԽՍՀՄ գավաթակիր: 1966 թվականին նա արժանացել է «Սմենա» ամսագրի «Լավագույն սկսնակ» մրցանակին: 1973 թվականին Ալյոշա Աբրահամյանն ընդգրկվել է երկրի 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն սովետի պատվոգրով: Հանդես է եկել ԽՍՀՄ ազգային հավաքականի կազմում: