Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կառաջադրվի Երևանի ավագանու ընտրություններում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ավդալյանը: «Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը: Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան: Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ Նազիկ Ավդալյանը 2009 թվականին ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն: Նույն տարրում նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: