ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին «Սասնա ծռեր» խմբի անդամները, որոնք նաեւ նոր ստեղծվելիք Սասնա ծռեր կուսակցության ներկայացուցիչներն են, սատարելու են ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը:
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանի հետ, ով վստահեցրեց, թե դեռեւս չեն քննարկել այդ հարցը: «Մենք հիմա զբաղված ենք կուսակցության կազմակերպչական աշխատանքներով եւ դեռեւս չենք անդրադարձել այդ հարցին: Միգուցե եւ անդրադառնանք», -նշեց նա:
Հիշեցնենք, որ Անահիտ Թարխանյանը քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանի կինն է: Ղուկասյանը կալանավորվել էր 2016 թ. հուլիսի 26-ին՝ Սասնա ծռեր խմբին աջակցության ակցիայից հետո: