Վաղն ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. ինչ հարցեր են օրակարգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորների արձակուրդն ավարտվեց:  Վաղը կառավարության որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան:  Ընդ որում, հետաքրքիր է, որ օրակարգում ընդամենը մեկ հարց է ընդգրկված` «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

Քննարկման համար հատուկ ընթացակարգ է սահմանվել եւ նախագծի երկրորդ ընթերցումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ դրա ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Ընդգծենք, որ կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ավելի շուտ է ցանկացել արտահերթ նիստ անցկացնելու ժամկետ սահմանել, սակայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ քննարկումների արդյունքում ընտրել են այդ օրը` հաշվի առնելով նաեւ, որ պատգամավորների համար արձակուրդային շրջան է: Հավելենք նաեւ, որ այդ նախագիծը հաստատվել է հենց երեկվա կառավարության նիստում:




Լրահոս