
Որովայնի փքվածությունը բավականին տհաճ ու անառողջ երևույթ է և շատ դժվար է այդ խնդիրը վերացնել կարճ ժամանակում: Սակայն գոյություն ունի զարմանալի բաղադրատոմս, որի օգնությամբ հնարավոր է լուծել այդ խնդիրը:
Ըմպելիքը, որը հայտնի է որպես «Սասիի ջուր», կոչվել է ի պատիվ բացահայտման հեղինակ Սինտին Սասիի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ ըմպելիքը կալորիական չէ, բարելավում է մարսողությունն ու ընդհանուր առողջական վիճակը և օգնում է նիհարել:
Պատրաստման եղանակը.
2 լ ջուր, անանուխի 12 տերև, 1 թեյի գդալ մանրացված կոճապղպեղ, բարակ շերտերով կտրտած 1 կիտրոն, կեղևից մաքրած և մանր կտրտած 1 վարունգ. այս ամենը խառնել և խմել օրական 8-10 բաժակ: Այդ ջուրը կբարելավի մարսողությունը, կնվազեցնի ախորժակը և փքվածությունը ու կօգնի պայքարել փորկապության դեմ: