Մեծ գումարներ յուրացրած և անհետացած հայտնի հաշվապահը հայտնաբերվել և ձերբակալվել է. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք ժամանակին գրել ենք Տեղեկատվության եւ գրահրատարակչության կոմիտեի հաշվապահի «հերոսությունների» մասին․ մոտ 2 տարի առաջ նա մեծ գումարներ էր փոխանցել անհայտ ուղղությամբ, ապա արձակուրդ վերցրել ու անհետացել։

Այդ օրերին նոր նշանակված պետը՝ Վաչիկ Սարգսյանը, ով փոխարինել էր Էդվարդ Միլիտոնյանին, սպասել էր մինչեւ հաշվապահի արձակուրդի ժամկետը լրանա եւ դիմել էր իրավապահներին։ Դեպքով քրեական գործ էր հարուցվել եւ հետախուզում հայտարարվել։ Երեկ տեղեկացանք, որ հաշվապահը հայտնաբերվել է՝ նրան ձերբակալել են Մոլդովայում եւ շուտով կտեղափոխեն Հայաստան»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս