Մինչ հայկական երկինքը տնօրինում են ռուսական ավիաընկերությունները, թիվ մեկ պատասխանատուն անգործության է մատնված. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ավիափոխադրումն աննախանձելի վիճակում է: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը չունի ազգային ավիափոխադրող: Ու հիմա հայկական երկինքը տնօրինում են հիմնականում ռուսական ավիաընկերությունները: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ վերջերս այստեղ գործունեություն է ծավալում վրացական «Ջորջիան Էյրլայնս» ընկերությունը, որի ներկայացուցիչը ՀՀ-ում համարվում է «Արմենիա» ավիաընկերությունը:

Միայն թե սա էլ ընդամենը մեկ ինքնաթիռ ունի, եւ հաճախ նրանց օգնության են հասնում հենց «Ջորջիան Էյրլայնս»-ի ինքնաթիռները՝ վրացական դրոշով։ Նկատնեք, որ այս ոլորտը ՀՀ փոխվարչապետներից Տիգրան Ավինյանն է համակարգում, բայց արի ու տես, որ նա քայլ անգամ չի անում այդ ուղղությամբ. արդեն տեւական ժամանակ է` ժամանակ չի գտնում հանդիպել ոչ միայն ավիացիոն ոլորտի մասնագետների, տուրընկերությունների, այլեւ ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Էլ չենք ասում Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Տաթեւիկ Ռեւազյանի մասին, որը, ասում են, չի տիրապետում ոլորտին»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս