Սամվել Բաբայանն ակտիվանում է, նա կհամագործակցի «Սասնա ծռերի», հնարավոր է նաև Քոչարյանի հետ. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը վարձակալել է ՕՐՕ դաշինքի Երևանի Վարդանանց փողոցի ընդարձակ գրասենյակը և առաջիկայում սկսելու է ակտիվ քաղաքական կոնսուլտացիաներ, թեև ՕՐՕ դաշինքի մաս կազմող ուժերից ոչ մեկի հետ չի համագործակցելու:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սամվել Բաբայանը կհամագործակցի նոր ձևավորվող «Սասնա ծռեր» կուսակցության հետ:

Չի բացառվում, որ Սամվել Բաբայանը ստվերային համագործակցություն ծավալի Ռոբերտ Քոչարյանի հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս