Այսօր ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցը:
«Նոր գործող իշխանությունը ստիպված կրկնում է նախորդ իշխանության օրինագծերը, շարունակում է ծրագրերը, թեպետ մոլի քննադատողներն էին մինչև կառավարության և վարչապետի պաշտոնի ստանձնումը»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: