Գազի Կոլյայի ինքնասպանությունից հետո նրա հարազատները տեղափոխվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով կլրանա երկու ամիս, ինչ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանը` Գազի Կոլյան ինքնասպանություն գործեց: Հիշեցնենք, որ նա ինքնասպան էր եղել իր տանը՝ պարգեւատրված զենքով կրակելով բերանի մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ բնակարանում, որտեղ Նիկոլայ Գաբիրելյանը ինքնասպան է եղել, հարազատներն այլեւս չեն բնակվում. տեւական ժամանակ է` այլ տեղ են տեղափոխվել:

Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում գործը, ի պատասխան հայտնեցին, որ քննությունը շարունակվում է: ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում մշակվել էր քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվում են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ:




Լրահոս