Մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարման հարցերը քննարկվել են ռեստորանների և հանրային սննդի ցանցերի պատասխանատուների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկած մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացի շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպում է ունեցել ռեստորանների, ռեստորանային ցանցերի, սրճարանների և հանրային սննդի այլ կետերի ներկայացուցիչների հետ:
Ողջունելով ներկաներին նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել ոլորտում իրականացվող հանրային քննարկումները և սոցիալական գովազդի միջոցով հանրային իրազեկումը։

Թափոնների կառավարման ոլորտում, որպես առաջնային թիրախներից մեկը մենք ընտրել ենք պոլիէթիլենային տոպրակներից աստիճանաբար հրաժարվելու սկզբունքը, որին կարող ենք հասնել օրենսդրական նախագծի փաթեթ կազմելուց հետո։ Բնապահպանության նախարարությունն արդեն մշակում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ՝ կառավարությանը ներկայացնելու համար։ Մեր նպատակն է միջազգային լավագույն փորձի ներդրումը, ինչպես իրավական ակտեր մշակելիս, այնպես էլ ռազմավարությունն իրականացնելիս։ Իսկ առաջնային խնդիրներից մեկն է աղբի նվազեցումը, որն ի սկզբանե պարտադրում է վարքագծի փոփոխություն թե΄ սպառողի, թե΄ տնտեսվարողի կողմից»,- նշել է Իրինա Ղափլանյանը։

Հանդիպման ընթացքում հանրային սննդի կազմակերպումն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են պոլիէթիլենային տոպրակներից աստիճանական հրաժարման մեխանիզմների ներդրման, առևտրի կետերում բազմակի օգտագործման տոպրակների կիրառման, սննդի մնացորդների և տարաների երկրորդային մշակման, տեսակավորման և օգտագործման վերաբերյալ, ինչպես նաև էկոլոգիապես մաքուր արտադրանք ներկրող տնտեսվարողների համար հարկային բեռի թեթևացմանն ուղղված առաջարկություններ։




Լրահոս