«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակույթային արգելոց-թանգարանների եւ պետական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի` «Գառնի» պատմամշակութային արգելոց թանգարանի նախկին ղեկավար Արամ Բաբայանը դիմել է դատարան:
Վերջինս պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնին: Այս գործը քննելու է դատավոր Ժաննա Ասատրյանը: Որպես պատասխանող ընդգրկված է ՀՀ մշակույթի նախարարությունը, որի կազմում էլ ՊՈԱԿ-ն է: Նշենք, որ Բաբայանը արգելոց-թանգարանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում էր արդեն տեւական ժամանակ: Թե ինչն է եղել նրան աշխատանքից ազատելու պատճառը, պարզ չէ: