Պաշտոնյան 70 հազար դոլարից ավելի գումար ունի. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է.Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, ով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը, դրամով և դոլարով արտահայտված մեծ չափերի հասնող դրամական միջոցներ ունի: Մասնավորապես, 2017 թ. սկզբին նա հայտարարագրել էր 22 միլիոն դրամ և 30 հազար ամերիկյան դոլար: Արդեն տարեվերջին դրամով արտահայտված գումարը մի փոքր նվազել էր՝ դառնալով 20 միլիոն: Տարեկան եկամուտները կազմել են 3 միլիոն 536 հազար դրամ և 3 հազար ԱՄՆ դոլար: Դրամով արտահայտված գումարը աշխատավարձն է, իսկ դոլարը՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված գումար: Ի դեպ, Թարզյանն ունի երկու անշարժ գույք՝ հասարակական նշանակության շինություն և հողամաս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս