Ռոնալդուն Յուվենտուսի ղեկավարությանը խնդրել է գնել Մարսելոյին Ռեալից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մոտ ժամանակներս կարող է վերամիավորվել «Ռեալում» իր նախկին թիմակից, պաշտպան Մարսելոյի հետ:

«Don Balon»-ը վստահեցնում է, որ 33-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստն արդեն դիմել է թուրինյան ակումբի ղեկավարությանն ու խնդրել ձեռք բերել 30-ամյա բրազիլացուն «Ռեալից»:Ռոնալդուն վստահ է, որ «Ռեալը» կհամաձայնի բաժանվել Մարսելոյից մոտ 50 մլն եվրոյի դիմաց, և պատրաստ է սպասել իր նախկին թիմակցին մինչև ձմեռային տրանսֆերային պատուհան:

Հնարավոր տեղափոխության միակ խոչընդոտը կարող է դառնալ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ով այլևս չի ցանկանում վաճառել իր աստղային ֆուտբոլիստներին և արդեն հստակեցրել է իր դիրքորոշումն այս հարցում` Մարսելոն չի վաճառվում:

Ֆունկցիոները վստահ է, որ ֆուտբոլիստը շուտով իր լավագույն մարզավիճակը կհավաքի և պնդում է, որ բրազիլացուն ձեռք բերելու միակ տարբերակը նրա պայմանագրում սահմանված 200 մլն եվրո հրաժարագինը վճարելն է:




Լրահոս