Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Վանեսյանը իր աշխատաժամանակի զգալի հատվածը անցկացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների` Նարեկ Վանեսյանն է կոորդինացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատանքի մեծ մասը, քանի որ ԲԿ-ի նորանշանակ տնօրեն Արման Հովակիմյանը Նարեկ Վանեսյանի մտերիմ ընկերն է:
Սակայն Վանեսյանը, լսելով իր մասին տեղեկությունները, արձագանքեց. «Եկեք, տեսախցիկները հետ տանք, նայենք, թե որ ժամին եմ մտել հիվանդանոց եւ երբ եմ դուրս եկել: Այո, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» գնում եմ իմ պացիենտների հետեւից, որոնք այնտեղ պառկած են, որոնք պետական պատվերով բուժման իրավունք փաստացի չունեն, բայց ես գնում եմ նաեւ խնդրեմ, որ իրենց որոշակի արտոնություններով բուժեն»: Իսկ ինչ վերաբերվում է ԲԿ-ի աշխատանքները կոորդինացնելուն, Վանեսյանը նետեց` նշելով, որ ֆանտաստիկայի ժանրից է: «Ես ընկերներ ունեմ եւ եթե նրանց մի օր հանդիպում եմ, ուրեմն ուղորդո՞ւմ եմ»,- ասաց նա: