Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիոԷլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) ստորաբաժանման զինծառայողները ճամբարային հավաքի շրջանակներում մասնագիտացված տեղամաս են սարքավորել անծանոթ բարձրլեռնային տեղանքում պարապմունքներ անցկացնելու համար: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունում:
«Ուսումնավարժական համալիրը սարքավորված Է զրահաօբյեկտներով, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի կապի միջոցների եւ հետախուզության աշխատանքը, ինչպես նաեւ ուսումնական տեղեր պարապմունքների անցկացման եւ ռադիոԷլեկտրոնային պայքարի արդի համալիրներն ու կայանները երթային դիրքից մարտականի ծավալման նորմատիվների հանձնման համար»,- պատմել Է ռադիոԷլեկտրոնային պայքարի միավորման ծառայության պետ փոխգնդապետ Իգոր Պոպովը:
Դաշտային պարապմունքների ընթացքում ռազմական մասնագետները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների միասնական ծրագրով կատարում են պայմանական հակառակորդի ռադիոԷլեկտրոնային ճառագայթման աղբյուրների հայտնաբերման եւ իրենց կրակային դիրքերը պայմանական հակառակորդի պայմանական ռադիոկառավարվող արկերից, ավիացիոն եւ ականանետային ականներից, ինչպես նաեւ անօդաչու թռչող ապարատներից պաշտպանելու առաջադրանքներ:
Ռուսական ռազմակայանի «Կամխուդ» բարձրլեռնային զորավարժարանում եւ մասնագիտացված զինափորձարանում ռադիոԷլեկտրոնային այքարի ստորաբաժանման ճամբարային հավաքներին մասնակցում են ավելի քանի 300 զինծառայողներ: Դրանցում գործի Է դրված շուրջ 50 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա: