
«Լույս» դաշինքը քիչ առաջ ԿԸՀ է ներկայացրել ավագանու ընտրությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դաշինքի առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը.
Արտակ Զեյնալյան,
Դավիթ Խաժակյան,
Անի Խաչատրյան,
Անի Սամսոնյան,
Թեհմինա Վարդանյան,
Անահիտ Բախշյան,
Հարություն Բաբայան,
Տիգրան Տեր-Մարգարյան,
Վարդան Մառաշլյան,
Անդրանիկ Հակոբյան:
Դաշինքի շտաբի պետ Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ իրենց ցանկի 20 հոգուց միայն երկուսն են անկուսակցական` Անդրանիկ Հակոբյանն ու Վարդան Մառաշլյանը: Ինչպես պարզ է դառնում` ցուցակի առաջին տասնյակում հիմնականում ավագանու նախկին անդամներն են: