Նախնական պայմանավորվածությամբ՝ վրացական երկաթուղին Հայաստան ներկրվող ցորենի համար կկիրառի զեղչային համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է
ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների
ներկրումը։

Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային
ճանապարհով։

Այս որոշումն ուղղված է Վրաստանի տարածքով տվյալ տեսակի
բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին։

Առաջարկվող ճանապարհով դեպի Հայաստան նշյալ կուլտուրաների փոխադրումների
սակագների բարձրացումը կանխելու նպատակով՝ Հարավկովկասյան և Վրացական
երկաթուղիների ղեկավարների միջև ընթանում են բանակցություններ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Վրացական երկաթուղին մեր
փոխադրողների համար կկիրառի զեղչային համակարգ, ինչի արդյունքում
ակնկալվում է, որ փոխադրումների գինը չի բարձրանա։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս