Առաջին կիսամյակում Արցախում ստենտավորվել է 71 հիվանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թ վականի առաջին կիսամյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի ա նգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 204 քաղաքացի, որոնցից 145-ը ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի և 7 1 հիվանդի տեղադրվել է 84 ստենտ:

Ծառայության ստեղծումից անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 1460 քաղաքացի, որոնցից 1104-ի մոտ կատարվել է կորոնար անոթների անգիոգրաֆիա և 637 ստենտավորում:
Ընդհանուր առմամբ պետական բյուջեից անգիոգրաֆիայի ծառայության համար ֆինանսավորվել է 623 մլն 637 հազար դրամ:
Նշենք , որ ա նգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով` սերտ համագործակցելով առողջության պահպանման առաջնային օղակի և շտապօգնության ծառայության հետ:




Լրահոս