«Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսացկությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու գրանցում ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` կուսակցության ցուցակը կգլխավորի Միքայել Մանուկյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Վահագն Մատինյանը:
«Երևանցին Դաշնակցությանը ձայն կտա, քանի որ մեր քաղաքապետի թեկնածուն երևանցի է: Նա ունի մեծ հարգանք և սեր: Մեր թեկնածուները հիմնականում բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող մարդիկ են, ովքեր լավ գիտեն իրենց գործը»,- ասաց Մատինյանը:
Նրա խոսքով` իրենք բոլորին քաղաքական ուժերին են մրցակից համարում, և ավագանիում մեծամասնություն ունենալու ակնկալիք ունեն:
Դաշնակցություն կուսակցությունը ավագանու ընտրություններին կմասնակցի 77 հոգանոց ցուցակով և «Միասին` հանուն Երևանի» կարգախոսով: