«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս Ռոբերտ Քոչարյանին այցելած զինվորականներից մեկը պատմեց, որ 4-ժամանոց հերթ կար նրա ընդունարանի մոտ՝ «նախկին պաշտոնյաներ, ԶԼՄ-ների ղեկավարներ, անգամ գիտնական էր սպասում»։ Մենք տեղեկացանք նաեւ, որ վերջին տարիների լարվածությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ բավականին թուլացել է՝ ընդհանուր շահերը մտերմացրել են նախկին ընկերներին։ Իսկ Արկադի Ղուկասյանը կապող օղակի դեր է խաղում նրանց միջեւ»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում