Թավշյա հեղափոխության օրերին միջազգային պահուստները կտրուկ նվազել են. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի միջազգային պահուստներն այս տարվա հուլիսին կազմել են 2 մլրդ 55 մլն դոլար: Հատկանշական է փաստը, որ հունիսին միջազգային պահուստները կտրուկ նվազել էին՝ հասնելով 1 մլրդ 991.9 մլն դոլարի, որն այս տարվա մեջ ամենացածր ցուցանիշն էր: Բայց հիմա միջազգային պահուստները կրկին ավելանալու միտումներ են ցուցաբերում: Ուշագրավ է, սակայն, մեկ այլ հանգամանք. Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են ՀՀԿ իշխանության վերջին օրերին, երբ Հայաստանում ծավալվում էր թավշյա հեղափոխությունը: Ըստ ԿԲ հրապարակած տեղեկագրի` մարտ ամսին միջազգային պահուստները եղել են 2 մլրդ 234.1 մլն դոլար, ապա մեկ ամսվա ընթացքում պակասել են 194.8 մլն դոլարով եւ կազմել 2 մլրդ 39.3  մլն: Մնում է ենթադրել, թե ինչն է եղել պատճառը. համենայն դեպս, վերջին տարիներին նման կտրուկ տեղաշարժեր չեն եղել»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս