
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն ավարտել է մարզերում գտնվող գազալցակայանների ստուգումները: ԱԻՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ գազալցակայանների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար: Ժամկետները լրանալուց հետո կկատարվի կրկնակի ստուգայց` պարզելու` արդյո՞ք վերացվել են թերությունները, թե՞ ոչ: Այս պահին կարգադրագրերի ժամկետները դեռ չեն լրացել:
Տեղեկացնենք, որ մինչ այդ ԱԻՆ-ը ստուգել է Երեւանում գործող գազալցակայանները: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ այս ստուգումների արդյունքում դադարեցվել էր 12 գազալցակայանների շահագործումը: Ի դեպ, այդ գազալցակայանների մի մասն էլ պատկանում է հայտնի մարդկանց` Գագիկ Ծառուկյան, Ռուբեն Սադոյան, Հովիկ Աբրահամյանի ընտանիք, Երվանդ Զախարյան, Դավիթ Սեդրակյան եւ այլք:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում