«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ժողովրդական երգերի կատարող, Հայաստանի վաստակավոր արտիստ Համլետ Գեւորգյանը ,Ժողովուրդե օրաթերթի հետ զրույցում ուշագրավ խոստովանություն է արել: Նա մինչեւ թավշյա հեղափոխությունը որոշել է մշտական բնակություն հաստատելու համար տեղափոխվել Մոսկվա, սակայն հետո մտափոխվել է: ,Հեղափոխությունից հետո մտափոխվեցի եւ մնացի հայրենիքում, քանի որ իմ մեջ արթնացավ հույսը, որ Հայաստանում հնարավոր է ապագա ունենալ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է իմ զավակներին, որոնք շուտով կանգնելու են մասնագիտական ընտրության առաջ: Հիմա ես վստահ եմ, որ նրանց ապագան ապահովված է Հայաստանումե,- ասել է երգիչը:
Նա ասել է, թե վստահում է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, քանի որ տեսնում է կոռուպցիայի դեմ պայքար: ,Համոզված եմ, որ հիմա արդեն իմ, Ձեր գրպանին դիպչող չի լինի: Սա ամենակարեւոր խնդիրներից մեկն էր, որն արդեն համարում եմ լուծված: Կառուպցիան աստիճանաբար կզիջի իր դիրքերը, արդեն նկատում եմ, որ խնամի-ծանոթ-բարեկամ մոտեցումն էլ ակտուալ չէե: Միաժամանակ նա հույս է հայտնել, որ քաղաքական փոփոխություններից հետո փոփոխություններ տեղի կունենան նաեւ երգարվեստում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում