Ավագանու ընտրությունների ամենամեծ անակնկալը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 4 դաշինք եւ 9 կուսակցություն: Ամենամեծ անակնկալներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ այլ դաշինքով  ընտրություններին մասնակցելու հանգամանքն էր: Ինչպես հայտնի դարձավ երեկ՝ ՔՊ-ն մասնակցելու է ,Իմ քայլըե դաշինքով, որի կազմում են ,Առաքելությունե կուսակցությունը եւ տարբեր անհատներ, որոնք ակտիվ են եղել թավշյա հեղափոխության օրերին:

Ուշագրավ է, սակայն, այն հանգամանքը, որ ,Առաքելությունե կուսակցությունը 2017թ. ԱԺ ընտրություններից առաջ դաշինք էր կազմել ԲՀԿ-ի հետ. այն ,Ծառուկյանե դաշինքի մաս է, բայց ավագանու ընտրություններում մեկ այլ քաղաքական ուժի հետ է համագործակցում: ՔՊ-ն էլ, թեեւ ԱԺ ընտրություններից առաջ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունների հետ ,Ելքե դաշինքն էր կազմել, հիմա նրանց հետ գործընկերային հարաբերություններ չունի: Եւ ,Լուսավոր Հայաստանե ու ,Հանրապետությունե կուսակցություններն այս ընտրություններին մասնակցում են ,Լույսե դաշինքով: ,Ժողովուրդե օրաթերթին հայտնի դարձավ, որ ավելի քան 100 հոգանոց ցուցակ ներկայացրել է երեք ուժ՝ ,Իմ քայլըե, ,Լույսե դաշինքները եւ ԲՀԿ-ն

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարուն




Լրահոս