Կառավարության ադապտացիոն շրջանն ավարտված է: Կառավարության նիստի սկզբում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց` եթե բարեփոխումներ իրականացնելու համար ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, ապա այդ նույն փաստարկներով պետք է ներկայանան հանրությանը: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, թե բոլոր քայլերը պետք է բխեն ուղիղ-ժողովրդավարության համակարգից:
«Մյուս շաբաթվանից կարող են հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ սկսեն երկխոսությունը հանրության հետ եւ իրենց խնդիրը կլինի առաջարկվող մոդելների վերաբերյալ հանրային աջակություն, ընկալում ձեւավորելը: Մենք ընդարձակ բարեփոխումներ պետք է իրականացնենք, դրանք չպետք է լինեն հապշտապ, ափալ-թափալ, թելադրված, չմտածված, դրանք պետք է ուղիղ եւ օրգանական կապ ունենան մեր ազգային շահերի, առաջադրված խնդիրների եւ Հայաստանում տեղի ուենցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության առաջադրած խնդիրների հետ: Ես կարծում եմ մենք բոլորս այս առումով պետք է ազդարարենք մեր աշխատանքի նոր փուլի մեկնարկը եւ բոլորիս մաղթում եմ պրոֆեսիոնալիզմ, իմաստություն, խելամտություն եւ հաջողություն»,-հավելեց նա: