
Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի կստեղծվի: Այսօր նման որոշում ընդունվեց կառավարության նիստի ժամանակ:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043 թվականը կներգրավվի շուրջ 200 շահագործող այդ տարածքում:
«Ծրագրի ընթացքում կազմակերպիչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, եւ 300 նոր աշխախատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները»,-նշեց նախարարը:
Նախարարը ընդգծեց, թե նախագիծը նպատակ ունի ապահովել օտարերկրյա ուղղակի ներդրումներ, երկրի ներդրումային գրավչության բարձրացում, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում արտահանման ուղղվածություն ունեցող արտադրանքի ստեղծում: