Դեմ էր իմ մոտեցումներին, համաձայն չէի նրանց հետ. Վահան Կարապետյանը` կուսակցությունից դուրս գալու և իր անհետացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ԱԺ «Ծառուկյան» խմբակցության  պատգամավոր Վահան Կարապետյանը ԲՀԿ-ից դուրս եկավ: Այսօր մամուլում լուրեր տարածվեց, որ արդեն մի քանի օր է` պատգամավորն անհետացել է: ArmLur.am-ը զրուցեց Վահան Կարապետյանի հետ` հասկանալու համար, թե ինչ  է կատարվել իրականում:

-Պարոն Կարապետյան, համացանցում լուրեր են պտտվում, որ արդեն 5 օր է դուք անհետացել եք. թեև կուսակցությունից դուրս գալու հայտարարության օրը` օգոստոսի 27-ին, մենք հանդիպել ենք, ո՞ւր եք հիմա և ի՞նչով եք զբաղվում:

-Կոնկրետ երեկ հարսանիքի էի, հիմա առօրյա գործերով, անհետանալ չէ, ուղղակի կարող է մի քանի օր է անհասանելի եմ եղել ինչ որ մարդկանց համար:

-Ի վերջո խնդրում եմ պարզաբանեք, թե ինչո՞ւ դուրս  եկաք կուսակցությունից:

-Կուսակցությունում անձնական ոչ մի խնդիր չունեմ ոչ մեկի հետ, ունեմ նորմալ, լավ ընկերներ, ոչ մի խնդիր չունենք մենք իրար հետ: Պարզապես վերջին ժամանակներս կուսակցությունում ավագանու ընտրությունների հետ կապված տարաձայություններ ունեցա, ես կարծում էի, որ դա սկզբունքայնորեն դեմ էր իմ մոտեցումներին, համաձայն չէի նրանց հետ և իմ մոտ արժանապատվության խնդիր էր առաջանում, չէի կարող նման բան անել:

-Ի՞նչ տարաձայնության մասին է խոսքը:

-Այն ֆորմատը, որով մենք գնալու էինք ավագանու ընտրության:




Լրահոս