Սերժ Սարգսյանի եղբորորդու` Հայկ Սարգսյանի գործը մտել է դատարան, եւ հիմա այն քննելու է կին դատավոր: Ինչպես հայտնի է` նախաքննությունն իրականացնող մարմինը Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել, որ նա 2007 թվականի ապրիլի 1-ին իր տան նկուղում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող ատրճանակով կրակել է Դավիթ Սիմոնյանի որովայնին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Նշենք, որ Աննա Դանիբեկյանը հանրությանը առավել հայտնի դարձավ, երբ քննեց հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործը, որը մինչ օրս անցնում է բավականին մեծ աղմուկով: