ՀՀ սահմանադրական դատարանը դիմել է կառավարությանը գումար ստանալու խնդրանքով: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի` վարչական շենքում հովացման համակարգ չլինելու պատճառով հնարավոր չէ անձնակազմի եւ տեխնիկայի համար ապահովել նորմալ աշխատանքային պայմաններ: Ինչի արդյունքում ՍԴ-ն անհրաժեշտություն ունի ձեռք բերել 40 հատ օդորակիչ:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՍԴ-ն կառավարությունից խնդրում է իրեն հատկացնել 5 մլն 600 հազար դրամ: Այս դեպքում հարց է առաջանում` ինչպես են անցկացրել այս ամռան ամիսներն առանց օդորակիչների: Գուցե չե՞ն աշխատել: Բացի այդ` նշված գումարով ՍԴ-ն նախատեսում է ձեռք բերել վարչական շենքի տարածք ավտոմեքենաների մուտքի հսկողության համակարգ: